Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Պորոշենկոն հունվարի 15-ին Աստանայում կհանդիպի Պուտինի, Օլանդի և Մերկելի հետ

Պորոշենկոն հունվարի 15-ին Աստանայում կհանդիպի Պուտինի, Օլանդի և Մերկելի հետ
30.12.2014 | 14:03

ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ հունվարի 15-ին Աստանայում կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ Դոնբասում իրավիճակի կարգավորումը քննարկելու նպատակով: «Իմ դիվանագիտական տարին կսկսվի հունվարի 15-ին Աստանայում, որտեղ կանցկացվի հանդիպում «նորմանդական ձևաչափով»,- հայտարարել է ՈՒկրաինայի նախագահը եզրափակիչ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նորմանդական ձևաչափը Ֆրանսիայի, Գերմանիայի, ՈՒկրաինայի և ՌԴ-ի մասնակցությամբ բանակցություններն են: Դեկտեմբերի 24-ին Մինսկում տեղի է ունեցել Դոնբասի հակամարտության կարգավորման հարցերով եռակողմ կոնտակտային խմբի նիստը, որի մասնակիցները պայմանավորվել են մեծ քանակությամբ գերիների փոխանակման մասին:

Դիտվել է՝ 905

Մեկնաբանություններ